Մեր մասին
Դասական Հոմեոպաթիայի Հասարակական Կազմակերպություն
Դասական հոմեոպաթիայի հասարակական կազմակերպությունը (Organization of Classical Homeopathy, OCH) պաշտոնապես գրանցվել է Հայաստանում 2002 թ.: Նրա նպատակն է Հայաստանում հոմեոպաթիայի տարածումը և բնակչությանը որակյալ բուժօգնության տրամադրումը:
Ընկերությունը ստեղծվել է կամավորներից, ովքեր ճգնաժամի շրջանում Հայաստանի գյուղերի կարիքավոր բնակչությանը անվճար հոմեոպաթիկ բուժօգնություն էին տրամադրում: Հետագայում OCH-ին սկսեց սատարել շվեյցարական «Հոմեոպաթներ առանց սահմանի» (НSF) ընկերությունը, որը նման գործունեություն է ծավալում:
Բացի գյուղերում կատարվող աշխատանքից OCH-ը բարեգործական բուժման ակցիաներ է անցկացնում Երևանումª բնակչության սոցիալապես անապահով խավերի համար, կազմակերպում է կոնֆերանսներ և ճանաչողական դասախոսություններ հոմեոպաթիայի մասին:
OCH-ը անցկացնում է հոմեոպաթիայի ուսուցում, համապատասխան եվրոպական կրթական չափանիշներին: Ուսումնական ծրագիրը ընդգրկում է հոմեոպաթիայի տեսության և պրակտիկայի խոր իմացություն, ինչպես նաև բժշկական գիտելիքների հիմքերը:
2002-ից OCH-ը Դասական Հոմեոպաթիայի Եվրոպական Խորհրդի (European Council for Classical Homeopathy, ЕССН) անդամ է:
Միության անդամ դառնալու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան կրթություն, մասնագիտական բարձր որակավորում և միության ներքին կանոնադրությունը ճշտությամբ պահպանելու պատրաստակամություն:

