Organization of Classical Homeopathy

Պատմություն

Հոմեոպաթիան Հայաստանում

Հոմեոպաթիան որպես թերապիա Հայաստանում հայտնի դարձավ 20-րդ դարի 90-ական թվականներին, շվեյցարահայ բարերար Հարություն Կուրտչուօղլուի գործունեության շնորհիվ:
1993թ. աշնանը, նա Գերմանիայից Հայաստան հրավիրեց ավանդական բժշկության երկու մասնագետ` հոմեոպաթ Սաբինա Ցիմմերմանին և ռեֆլեքսոթերապեվտ Հաննա Մարկվարդտին:
Այդ հրավերը առաջին քայլերից մեկն էր Հայաստանին օգնության ծրագրի շրջանակներում, որ պարոն Հարությունը սկսել էր իրականացնել 1992-ից: «Էրեբունի» հիվանդանոցում կազմակերպվեցին հոմեոպաթիայի դասընթացներ, որոնց ընթացքում Սաբինան մի խումբ բժիշկների ծանոթացրեց բժշկության այդ ձևի հետ: Հաջորդ տարիներին նա պարբերաբար գալիս էր դասախոսելու: Նախագծի այս մասը սկզբում սատարվում էր Հարությունի ստեղծած ՙԿոմեդ՚ ընկերության կողմից, բայց hետագայում Սաբինան գործն առաջ տարավ ինքնուրույն:

Իր սկզբնական նպատակի` Հայաստանում հոմեոպաթիայի լայն տարածման և նրա ուսումնասիրության մատչելիությունը բոլոր ցանկացողներին ապահովելու համար, Հարությունը իր ընտանիքի և համախոհների հետ Շվեյցարիայում ստեղծեց «Նորալույս» ընկերությունը և նրա օգնությամբ Երևանում կազմակերպեց դասախոսությունների շարք ունկնդիրների նոր խմբի համար, որն այս անգամ բաղկացած էր ոչ միայն բժիշկներից: Այս խումբը 1995թ. ամռանը, Հանրապետական մանկական հիվանդանոցում անցավ հոմեոպաթիայի երկամսյա դասընթաց: Դասավանդում էին շվեյցարացի հոմեոպաթները, ովքեր Հարությունի հետ եկել էին Հայաստան, որը գտնվում էր ծանր տնտեսական ճգնաժամում` ավերիչ երկրաշարժի, պատերազմի և սոցիալիստական ռեժիմի փլուզման պատճառով:
Առաջին նվիրյալ դասախոսների թվում էին միշտ եռանդուն Նելլի Հանսը, տաղանդավոր և ուսանողների կողմից սիրված Մարիո Գենցին, Ռոզմարի Շեերը, Իրեն Վայսը և Էրիկա Ֆրեյը: Հետագայում նրանց գործը շարունակեցին հայ հոմեոպաթների համար հարազատ դարձած Էլկե Զաուտերը /Սատցանգ/ և Քրիստինա Բալդաուֆը Գերմանիայից, Լյուչիա Ֆրոմկնեխտը, փայլուն բժիշկ-հոմեոպաթ Բարբարա Ֆիշերը և փոքր դեղամիջոցների մեծավարպետ Ֆելիքս Մորգենտալերը` Շվեյցարիայից:

Այդ կուրսը կարդացին իրենց հարմարավետ պայմանները, ընտանիքը և պրակտիկան թողած շվեյցարացի հոմեոպաթներ: Նրանք Հարությունի հետ եկան Հայաստան, որտեղ կատարվել էր տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած երկրաշարժը, հազարավոր երիտասարդ զոհեր տված պատերազմը և պետական կառուցվածքի փլուզումը, որը բերել էր տնտեսական մեծ ճգնաժամի:
Առաջին դոցենտների թվում էին: Էլեկտրականության բացակայության պայմաններում նրանք ստիպված էին երեկոները աշխատել րեպերտորիումով և պատրաստվել դասախոսւթյունների մոմի լույսի տակ:

1996թ. հայ հոմեոպաթները պաշտոնապես գրանցեցին առաջին հոմեոպաթիկ ընկերությունը «Հայաստանի հոմեոպաթների ասոցիացիա» անվամբ, որը հետագայում վերանվանվեց «Հայ հոմեոպաթների ասոցիացիա»: Շվեյցարական «Նորալույս» և «Կոմեդ» ընկերությունները ամեն կերպ աջակցում էին հայ հոմեոպաթներին` տրամադրում էին մասնագիտական գրականություն, բուժական միջոցներ և իրենց մասնագիտական գիտելիքները հարստացնելու հնարավորություն: Միությանը կից ստեղծվեց հոմեոպաթիայի դպրոց, որը գործեց մինչև 2004թ.: Այդ ժամանակաշրջանում դպրոցի ունկնդիրների թիվը անցավ հարյուրից: Հոմեոպաթիայի սկզբնական կուրսը դասավանդում էին տեղի հոմեոպաթները, իսկ որակավորման բարձրացման համար, պարբերաբար, տարին երկու անգամ գալիս էին հոմեոպաթներ Շվեյցարիայից և Գերմանիայից:
Ընկերության արդյունավետ գործունեությանը նպաստելու համար, «Նորալույս»-ը հատկացրեց այլ բնակարան:
Նույն 1996թ. Երևանի Ավանդական բժշկական ինստիտուտում «Կոմեդ» միությունը կազմակերպեց հոմեոպաթիայի դասընթաց, որը ներառվեց այդ ԲՈՒՀ-ի ուսումնական ծրագրի մեջ: Իսկ 1999-ին Հայաստանի Առողջապահության Ազգային ինստիտուտում հոմեոպաթիան սկսեց դասավանդվել բժիշկներին` որպես բուժման միջոց:

Նույն 1999-ին, Նելլի Հանսի և «Կոմեդ» ընկերության ջանքերով, AHA-ի երկու բժիշկ-հոմեոպաթներ ընդունվեցին Եվրոպայում ճանաչված հոմեոպաթ Դոկտոր Մոհինդեր Սինգխ Յուզի Հոմեոպաթիայի Շվեյցարական ինստիտուտ /SHI/.

2001-ին «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկները պաշտոնապես գրանցեցին երկրորդ հոմեոպաթիկ ընկերությունը Հայաստանում`«Միջազգային Հոմեոպաթների Հայկական Հասարակություն» անվամբ /AAIH/ :

Այս բոլոր տարիների ընթացքում, երկու ընկերությունների կողմից էլ աշխատանք էր տարվում հոմեոպաթիան Հայաստանում պաշտոնապես ճանաչելու ուղղությամբ: Տվյալ հարցում վճռական դեր կատարեց Հարությունի անձնական հանդիպումը Հայաստանի Հանրապետության նախագահի հետ` Շվեյցարիայում:
2001թ. նոյեմբերին Հայաստանի Առողջապահության նախարարությունը պաշտոնապես ընդունեց հոմեոպաթիան որպես բժշկական մասնագիտություն:
Այդ նույն ժամանակ «Նորալույս» ընկերության աջակցությամբ «Հայ հոմեոպաթների միությունը» կազմակերպեց իր առաջին կոնֆերանսը` «Հոմեոպաթիան բուժման ինքնուրույն միջոց է» թեմայով:

ՍՍՀՄ փլուզումից հետո քայքայվել էր նաև անվճար բժշկական սպասարկման համակարգը: Հատկապես ծանր վիճակում էին հայտնվել գյուղերի բնակիչները, ովքեր զուրկ էին իրենց առողջությունը հոգալու միջոցներից: Գյուղերի անապահով բնակչությանը կամավոր բուժող հոնեոպաթները, միավորվոլով հիմնադրեցին «Կոմեդ-Երևանը» նկերությունը, որը պաշտոնապես գրանցվեց 2002թ`. որպես «Դասական Հոմեոպաթիայի հասարակական կազմակերպություն» /OCH/: Նույն տարվա մեջ այս կազմակերպությունը դարձավ Դասական Հոմեոպաթիայի Եվրոպակամ Միության / ECCH/ անդամ:

2002թ. ОСН-ի ջանքերով, Հայաստանի Պրիվոլնոյե գյուղում բացվեց հոմեոպաթիկ բարեգործական կաբինետ` ի հիշատակ Նելլի Հանսի, ով մի քանի անգամ եղել էր այնտեղ, թողնելով իր հանդեպ ջերմ հիշողություններ տեղի բնակչության մոտ:

2003թ.-ից Երևանի Պետական բժշկական համալսարանում դասավանդվում է հոմեոպաթիայի ֆակուլտատիվ կուրսը:

2003թ. սեպտեմբերին, «Նորալույս»-ի աջակցությամբ, հայտնի ուկրաինացի հոմեոպաթ Տատյանա Պոպովան սեմինար անցկացրեց հայ հոմեոպաթների համար Երևանում:
Նույն թվականի հոկտեմբերի սկզբին «Կոմփլիտ ռեպերտորիումի»/ՙComplete repertory/ հեղինակներից մեկը` շվեյցարացի բժիշկ-հոմեոպաթ դոկտոր Բարբարա Ֆիշերը Երևանում անցկացրեց իր երկրորդ սեմինարը, նշելով ունկնդիրների գիտելիքների բարձր մակառդակը:

2003 թ. հոկտեմբերին կայացավ Հոմեոպաթիայի միջազգային առաջին կոնգրեսը Երևանում, կազմակերպված «Միջազգային հոմեոպաթների հայ միության» /AAIH/ կողմից:

Նույն թվականի նոյեմբերին Երևանի Ֆիզիկական Բժկության և Կուրորտոլոգիայի Գիտա-հետազոտական ինստիտուտում կայացավ համատեղ հայ-շվեյցարական Հոմեոպաթիայի Միջազգային ակադեմիայի /IAH/ բացումը, որտեղ նախատեսվում էր երկամյա ուսուցում բժիշկների համար և ավելի երկար ուսուցում ոչ բժիշկների համար: Շվեյցարական կողմը ներկայացնում էր դոկտոր Մոհինդեր Սինգխ Յուզի SHI-ի դպրոցը, «Նորալույս» ընկերության աջակցությամբ:
Ակադեմիան գոյատևեց երկու տարի տալով 23 շրջանավարտ: Այդ երկու տարվա ընթացքում Շվեյցարիայից ակադեմիայում դասախոսելու եկան SHI-ի դոցենտներ Վերներ Ցբինդենը, Շտեֆան Բաուերը, Մարտին Պերրենը և երկու անգամ ինքը` Մոխինդեր Սինգխ Յուզը Մարտինա Կաշա Յուզի հետ:
2006թ. ինստիտուտի ղեկավարության նախաձեռնությամբ, որը բավարարված չէր ակադեմիայի ֆինանսական վիճակով, պայմանագիրը SHI-ի հետ լուծվեց:

2005թ ապրիլին, հոմեոպաթիայի հիմնադիր Սամուել Հանեմանի 250-ամյակի առթիվ անցկացվող Հոմեոպաթիայի Ճանաչման Միջազգային Շաբաթվա /WHAW/ շրջանակներում «Դասական հոմեոպաթիայի հասարակական կազմակերպությունը» /OCH/ անցկացրեց իր առաջին կոնֆերանսը:
Նույն թվականի նոյեմբերին Երևանում հրատարակվեց Մոհինդեր Սինգխ Յուզի «Հիվանդության ճանապարհորդություն» գրքի ռուսերեն տարբերակը ` Աննա Ավագյանի թարգմանությամբ:

2006թ. ապրիլին տեղի ունեցավ «Դասական հոմոեպաթիայի հասարակական կազմակերպության» /OCH/ երկրորդ կոնֆերանսը, որի թեման էր «Երեխաների առողջության պահպանումը»: Այդ կոնֆերանսի կապակցությամբ, ОСН-ի ուժերով, հայերեն թարգմանվեց, տպագրվեց և տարածվեց ЕССН-ի «Հոմեոպաթիա - Եվրոպայի երեխաների նախընտրելի բուժման միջոց» բրոշյուրը: