Organization of Classical Homeopathy

Հոմեոպաթիա

Ինչ է Հոմեոպաթիան


Հոմեոպաթիան սովորական բժշկությունից սկզբունքորեն տարբերվող բուժման համակարգ է: Այն հիմնադրել է գերմանացի բժիշկ և քիմիկոս Սամյուէլ Հանեմանը (1755-1843): Անցկացնելով բազմաթիվ փորձարկումներ, առաջին հերթին իր վրա, նա հայտնաբերեց կապը տարբեր նյութերի պաթոգենեզի և նրանց բուժիչ հատկությունների միջև և մշակեց հոմեոպաթիկ դեղամիջոցների պատրաստման աննախադեպ մեթոդ:

Հոնեոպաթիան հիմնված է բնական դեղամիջոցների մանրագույն չափաբաժիններով օգտագործման վրա, որոնք նշանակվում են հիվանդության պատկերի և դեղամիջոցի պաթոգենեզի նմանության սկզբունքով:

Հիվանդության պատկերը բացահայտելու համար հիվանդի հետ անցկացվում է խոսակցություն (անամնեզ), որտեղ ի հայտ են գալիս հիվանդի բողոքները և անհատական հատկությունները: Այդ տեղեկությունների հիման վրա հոմեոպաթն ընտրում է յուրաքանչյուր հիվանդի համար անհատական դեղամիջոց:

Հոմեոպաթիան նուրբ և անվնաս ազդեցություն է թողնում:
Այն էֆեկտիվ է բազմաթիվ դեպքերում, երբ սովորական բժշկությունը խոստովանում է իր անօգնական լինելը (ժառանգական հիվանդություններ, հոգեկան և էմոցիոնալ խախտումներ, էպիլեպսիա, պարբերական (երևանյան) հիվանդություն և այլն):

Այն չունի բուժման սահմանափակումներ, բացառությամբ հրատապ իրավիճակների, չնայած այդ դեպքերում ևս հիվանդը ավելի շուտ կապաքինվի եթե ընդունի համապատասխան հոմեոպատիկ դեղորայք:

Հոմեոպաթիան կարող է լինել այլընտրանքային բուժամիջոց այն հիվանդների համար, ում հակացուցված է դեղորայքային բուժումը:

Ամենահաճախ տրվող հարցը. «Որ հիվանդություններն է բուժում հոմեոպաթիան»:
Պատասխան. «Հոմեոպաթիան բուժում է մարդուն և բոլոր հիվանդությունները որոնց նա ենթակա է »: